Թուրքական ԶՈւ-ն նոր զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
Սեպտեմբեր 19, 2017 14:28 Asia/Tehran
Թուրքիան նոր զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին, այս մասին հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Զրահապատ նոր մեքենաներ ու տանկեր այս անգամ երևացել են թուրքական Քիլիս շրջանի կողմից:Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նոր զինտեխնիկայի խմբաքանակը սահմանային գոտի է տեղափոխվել երկրի սահմանային պաշտպանության ամրապնդման նպատակով:Նշենք, որ նախօրեին Թուրքիան զորավարժություններ է սկսել Իրաքի հետ սահմանին: Թուրքիայի Սիլոփի նահանգում անցկացվող զորավարժությունները թուրքական աղբյուրները որակում են որպես Իրաքի հյուսիսում «նոր հակաահաբեկչական գործողության» համար լայնամասշտաբ նախապատրաստություն:
tert.am
Պիտակ