Սիրիական ընդդիմության ուժերն ԻՊ-ից ազատագրել են Ռաքքայի տարածքի 80 տոկոսը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72589-Սիրիական_ընդդիմության_ուժերն_ԻՊ_ից_ազատագրել_են_Ռաքքայի_տարածքի_80_տոկոսը
ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները հայտարարել են «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) զինյալներից սիրիական Ռաքքա քաղաքի 80 տոկոսի ազատագրման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2017 14:07 Asia/Tehran
  • Սիրիական ընդդիմության ուժերն ԻՊ-ից ազատագրել են Ռաքքայի տարածքի 80 տոկոսը

ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները հայտարարել են «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) զինյալներից սիրիական Ռաքքա քաղաքի 80 տոկոսի ազատագրման մասին:

Ռաքքան ԻՊ-ի հսկողության տակ Է գտնվում 2013 թվականից. քաղաքը համարվում Է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: 2016 թվականին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարեց քաղաքի ազատագրման գործողությունն սկսելու մասին: Ավելի վաղ SDF-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռաքքայում մնացել է 700-ից մինչև 1000 ահաբեկիչ:

«Կարելի է ասել, որ Ռաքքա քաղաքի 80 տոկոսը ազատագրված է: Մեր ջոկատները շարունակում են քաղաքի մաքրումն ականներից և մնացած զինյալներին հետապնդում են քաղաքի այն տարածքներում, որտեղ մարտեր են ծավալվում», - ասված է SDF-ի մամուլի տեղեկագրում, որը հայտնվել է РИА Новости-ի տրամադրության տակ:

Ջոկատները շարունակվող մարտերը բնութագրել են որպես «Եփրատի զայրույթը» գործողության «եզրափակիչ փուլ»:

aysor.am