Թուրքիայի վարչապետը հակազդել է Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72743-Թուրքիայի_վարչապետը_հակազդել_է_Իրաքի_Քուրդստանի_տարածքի_անջատման_հանրաքվեին
Թուրքիայի վարչապետը հակազդելով Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի անցկացմանը, հայտարարել է. «Անկարայի իշխանությունները երբեք չեն համաձայնելու հանրաքվեի արդյունքում Իրաքի իրավիճակի հետ կապված ցանկացած տեսակի փոփոխության»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2017 13:44 Asia/Tehran
  • Թուրքիայի վարչապետը հակազդել է Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեին

Թուրքիայի վարչապետը հակազդելով Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի անցկացմանը, հայտարարել է. «Անկարայի իշխանությունները երբեք չեն համաձայնելու հանրաքվեի արդյունքում Իրաքի իրավիճակի հետ կապված ցանկացած տեսակի փոփոխության»:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ուրբաթ օրն ընդգծել է. «Անկարան միջազգային իրավունքներով իրեն վերապահված բոլոր միջոցներով դիմակայելու է Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի կայացման ապահովական վտանգներին»:

«Հանրաքվեն վնասելու է Թուրքիայի ազգային անվտանգությանը»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեն տեղի է ունենալու սեպտեմբերի 25-ին: