Թուրքիայի ԱԽ-ն Իրաքյան Քրդստանի անկախացման հանրաքվեն ապօրինի է անվանել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72799-Թուրքիայի_ԱԽ_ն_Իրաքյան_Քրդստանի_անկախացման_հանրաքվեն_ապօրինի_է_անվանել
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն ապօրինի ու անընդունելի է անվանել Իրաքյան Քրդստանում անկախացման մասին հանրաքվեն: Անկարան պաշտպանելու է միջազգային իրավունքը, ասվում է ԱԱԽ նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, փոխանցում է ՐԻԱ Նովոստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2017 07:28 Asia/Tehran
  • Թուրքիայի ԱԽ-ն Իրաքյան Քրդստանի անկախացման հանրաքվեն ապօրինի է անվանել

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն ապօրինի ու անընդունելի է անվանել Իրաքյան Քրդստանում անկախացման մասին հանրաքվեն: Անկարան պաշտպանելու է միջազգային իրավունքը, ասվում է ԱԱԽ նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, փոխանցում է ՐԻԱ Նովոստին։

«Հանրաքվեն ապօրինի է ու անընդունելի։ Սա լրջագույն սխալ է, որը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը։ Եթե հանրաքվեն կայանա, ապա Թուրքիան կպաշտպանի միջազգային իրավունքը։ Իրաքի բոլոր ժողովուրդները՝ արաբները, քրդերը, թուրքմենները, կարող են խաղաղ գոյակցել միայն մեկ երկրի շրջանակում։ Հանրաքվեն կհանգեցնի սարսափելի հետևանքների»,- ասվում է փաստաթղթում։

Նշում են, որ Անկարան պատրաստ է ջանքեր գործադրել Իրաքյան Քրդստանի ու Իրաքի կենտրոնական կառավարության միջև բոլոր վիճելի հարցերը սահմանադրական հիմքերով կարգավորելու համար։ 

armedia.am/