Թուրքիայի վարչապետը մեկ տարով երկարաձգել է Իրաքում ռազմագործողությունների թույլտվությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72815-Թուրքիայի_վարչապետը_մեկ_տարով_երկարաձգել_է_Իրաքում_ռազմագործողությունների_թույլտվությունը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) է ներկայացվել վարչապետի որոշումը, որով ևս մեկ տարով երկարաձգվում է Իրաքում և Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնելու հետ կապված կառավարությանը տրված իրավունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2017 10:30 Asia/Tehran
  • Թուրքիայի վարչապետը մեկ տարով երկարաձգել է Իրաքում ռազմագործողությունների թույլտվությունը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) է ներկայացվել վարչապետի որոշումը, որով ևս մեկ տարով երկարաձգվում է Իրաքում և Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնելու հետ կապված կառավարությանը տրված իրավունքը:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  փաստաթուղթը ԹԱՄԺ-ում քվեարկության կդրվի վաղը՝ սեպտեմբերի 23-ին: Թուրքիայի վարչապետի ստորագրությունը կրող որոշման մեջ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում առաջիկայում ակնկալվող հանրաքվեն որակվել է որպես «ազգային անվտանգության սպառնալիք»:

Նշյալ փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն կատարած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մանրամասնել է, որ այն թույլ կտա ռազմական միջամտություն կատարել Թուրքիայի հարավային սահմաններից այն կողմ ցանկացած վտանգավոր զարգացման, որը կարող է սպառնալիք ստեղծել Թուրքիայի ազգային անվտանգությանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 22-ին, տեղական ժամանակով 15:00-ին Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայում ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվել:Նիստի օրակարգային հարցը  կլինի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեն: Ավելի ուշ կգումարվի նաև նախարարների խորհրդի նիստ, որտեղ կքննարկվեն Քուրդիստանի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները:

panorama.am