Բաշար Ասադ.«Արաբների մեծ մասը պաշտպանում է Սիրիայի ժողովրդին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72847-Բաշար_Ասադ._Արաբների_մեծ_մասը_պաշտպանում_է_Սիրիայի_ժողովրդին
Սիրիայի նախագահն ասել է.«Արաբական շատ երկրների ժողովուրդները Սիրիայի ժողովրդին են պաշտպանում, իսկ ահաբեկիչներին աջակցող արաբները շատ փոքր թիվ են կազմում այդ բացարձակ մեծամասնության մոտ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2017 14:44 Asia/Tehran
  • Բաշար Ասադ.«Արաբների մեծ մասը պաշտպանում է Սիրիայի ժողովրդին»

Սիրիայի նախագահն ասել է.«Արաբական շատ երկրների ժողովուրդները Սիրիայի ժողովրդին են պաշտպանում, իսկ ահաբեկիչներին աջակցող արաբները շատ փոքր թիվ են կազմում այդ բացարձակ մեծամասնության մոտ»:

ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Դամասկոսում Մավրիտանիայի խորհրդարանական պատվիրակության հետ շաբաթ օրը կայացած հանդիպմանը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է.«Արաբական երկրների ժողովրդական պատվիրակությունների Սիրիա այցը հստակ մի պատգամ ունի և ապացուցում է, որ արաբական երկրների մեծ մասը պաշտպանում է սիրիացիերին»:

«Արաբական ինքնությունը մի տեսակ հակում է համարվում, այլ ոչ թե գրքերում բերված գաղափարախոսությունը: Արաբական տարածաշրջանում բազմազանությունը բնական երևույթ է : Ուստի ինքնության ու հակումների մասին պետք է համապարփակ մոտեցում ձևավորել, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ ոլորտում առկա առճակատումից».-հավաստել է Սիրիայի նախագահը:

Մավրիտանիայի խորհրդարանական պատվիրակության անդամներն ասել են.«Կա համոզմունք, որ դիմադրության արդյունքում Սիրիայի ժողովուրդը կարող է վերակառուցել երկիրը»: