Սիրիայի ԱԳՆ․ Դամասակոսը չի հանդուրժի երկրի միասնության խախտումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72863-Սիրիայի_ԱԳՆ_Դամասակոսը_չի_հանդուրժի_երկրի_միասնության_խախտումը
Սիրիան հավատարիմ է ապաէսկալացիայի գոտիների մասին պայմանավորվածություններին, սակայն պատասխանելու է հակառակորդ կողմի խախտումներին եւ չի հանդուրժի իր ինքնիշխանության ոտնահարումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2017 19:06 Asia/Tehran
  • Սիրիայի ԱԳՆ․ Դամասակոսը չի հանդուրժի երկրի միասնության խախտումը

Սիրիան հավատարիմ է ապաէսկալացիայի գոտիների մասին պայմանավորվածություններին, սակայն պատասխանելու է հակառակորդ կողմի խախտումներին եւ չի հանդուրժի իր ինքնիշխանության ոտնահարումը։

Այս մասին ասել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սիրիան մտադիր է հավատարիմ մնալ ապաէսկալացիայի գոտիների մասին համաձայնագրին, սակայն միաժամանակ իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել հակառակորդ կողմի խախտումների դեպքում»,- ասել է նա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ։

Նա նաեւ նշել է, որ այդ գոտիները ժամանակավոր միջոց են եւ չեն կարող օգտագործվել Սիրիայի տարածքային ամբողջականության ոտնահարման համար

News.am