Թուրքիայի մեջլիսը թույլատրել է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքում եւ Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72895-Թուրքիայի_մեջլիսը_թույլատրել_է_ռազմական_գործողություններ_իրականացնել_Իրաքում_եւ_Սիրիայում
Թուրքիայի խորհրդարանը արտահերթ նիստում հավանության է արժանացրել վարչապետի կողմից ներկայացված Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու օրինագիծը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2017 08:10 Asia/Tehran
  • Թուրքիայի մեջլիսը թույլատրել է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքում եւ Սիրիայում

Թուրքիայի խորհրդարանը արտահերթ նիստում հավանության է արժանացրել վարչապետի կողմից ներկայացված Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու օրինագիծը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում Պաշտպանության նախարարը ներկայացրել է Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողություններ թույլատրող օրինագծի  եւս մեկ երկարացման անհրաժեշտությունը՝ շեշտելով այդ երկրներից Թուրքիայի անվտանգությանը սպառնացող տարրերի դեմ պայքարը։

Օրինագծին բացի իշխող կուսակցությունից խիստ աջակցություն են հայտնել նաեւ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները։

Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը դեմ է հանդես եկել՝ Թուրքիայի խորհրդարան որոմանը։

Նշենք, որ օրինագիծը թուրքական զինված ուժերին թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում գործողություններ իրականացնել երկրի սահմաններից դուրս։

 NEWS.am