Էրդողանը սպառնացել է Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավարներին
Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ եթե Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավարները շարունակեն պնդել իրենց քայլերն, ապա Անկարան օրակարգում է դնելու տնտեսական շրջափակումները և ռազմական տարբերակը:
Անկարայից Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ Ստամբուլում Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Քուրդիստանի տարածքի դեմ բոլոր տարբերակներն, այդ թվում Իրաքի հյուսիսային շրջանի նավթի խողովակների, ինչպես նաև մաքսային անցակետերի փակելը նաև ռազմական տարբերակը սեղանի վրա են դրված»:
Նշելով, որ Անկարան երբեք թույլ չի տալու իր հարավային սահմանում կեղծ կառավարություն ձևավորել, Էրդողանն ասել է.«Անկարայի կառավարության դիրքորոշումը պարզ է՝ Իրաքի Քուրդիստանի տարածքում անջատման հարաքվեի անցկացումը դեմ է այդ երկրի Սահմանադրությանը և արինականությունից զերծ որոշում է»:
«Խիստորեն պատասխանելու ենք Թուրքիայի սահմանների անվտանգությունը խաթարող ցանկացած քայլի»․ ավելացրել է Էրդողանը: