Էրդողանը հակազդել է Իրաքի Քուրդստանի տարածքում Իսրայելի ռեժիմի դրոշի ծածանմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հակազդել է Իրաքի Քուրդստանի տարածքում Սիոնիստական ռեժիմի դրոշի ծածանմանը: Այս մասին հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը:
Երկուշաբթի օրը. բողոքելով Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի անցկացմանը, Էրդողանը խոսքն ուղղելով այդ տարածքի պատասխանատուներին ասել է. «Իրաքի Քուրդստանի տարածքում Սիոնիստական ռեժիմի դրոշի ծածանելը չի փրկի այդ տարածքի ժողովրդին ու պատասխանատուներին»:
Նշելով, որ Թուրքիան սեղանի վրա է դրել Իրաքի Քուրդստանի դեմ տնտեսական ու ռազմական բոլոր տարբերակները, Էրդողանը այդ տարածքի պատասխանատուներին կոչ է արել հրաժարվել այդ ուղուց:
Նա հստակեցրել է.«Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեն այդ երկրի Սահամանդրության տեսակետից ոչ մի իրավական արժեք չի ներկայացնում: Սիոնիստական ռեժիմից բացի, միջազգային ոչ մի կազմակերպություն կամ երկիր չի կարող հովանավորություն ցուցաբերել այդ տարածքին»: