Չավուշօղլու.«Բարեզանին վտանգեց քրդերի ապագան»
«Իրաքից Քուրդիստանի անջատման հանրաքվե անցկացնելով և անձնական ամբիցիայիների պատճառով, Մասուդ Բարեզանին վտանգեց քրդերի ապագան»ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Նշելով, որ Իսրայելի աջակցությունն ինքնին բավարար չի լինելու Քուրդիստանի տեղական կառավարման համար, Մևլութ Չավուշօղլուն ասել է.«Վաղը նրան ոչ ոք չի աջակցելու: Երբ Սադդամը քիմիական զենքերով հարձակվեց Իրաքի Քուրդիստանի վրա, ո՞վ պաշտպանեց նրանց: Այն ժամանակ էլ , փիշմարգե ուժերը Թուրքիա եկան»:
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերով, Իրաքի հյուսիսային որոշ շրջաններ գտնվում են Քուրդիստանի տեղական իշխանությունների հսկողության սահմաններից դուրս: «Տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող վաճառել Բաղդադին պատկանող նավթը: Իրաքի սահմանադրությամբ, նրանք որոշակի իրավունքներ ունեն, ուստի վաճառելու են նավթի մի մասը».ասել է Չավուշօղլուն:
«Իրաքի Քուրդիստանի տեղական իշխանություննեը պարտավոր են նավթը Թուրքիայի տարածքով համաշխարհային շուկա հանել: Մենք տարբեր դիրքորոշում են ունենալու նրանց նկատմամբ, ովքեր անուշադրության են մատնում Թուրքիայի համար կարևոր հարցերը».-ասել է Մևլութ Չավուշօղլուն: