Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներին մտահոգում են պաղեստինցիների գործողությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73201-Սիոնիստական_ռեժիմի_պաշտոնատարներին_մտահոգում_են_պաղեստինցիների_գործողությունները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանին մտահոգում է պաղեստինցի երիտասարդների գործողությունների ընդլայնումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2017 14:34 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներին մտահոգում են պաղեստինցիների գործողությունները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանին մտահոգում է պաղեստինցի երիտասարդների գործողությունների ընդլայնումը:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքելով օկուպացված Պաղեստինում իրականացված գործողությանը, արտահերթ նիստ է գումարել: Նիստի ընթացքում նա ասել է.«Պետք է հետաքննություն անցկացնել այդ գործողության վերաբերյալ և նոր գործողություններ  իրականանալու հավանականության առկայության դեպքում պետք է դիմակայել դրանց»:

Սիոնիստական ռեժիմի 7-րդ հեռուստաալիքը ևս հաղորդել է, որ հակազդելով «Հարադար»-ում իրականացված գործողությանը, Ավիգդոր Լիբերմանը  փորձում է մահապատիժ սահմանել հակասիոնիստական գործողությունների հեղինակների համար: