Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներին մտահոգում են պաղեստինցիների գործողությունները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանին մտահոգում է պաղեստինցի երիտասարդների գործողությունների ընդլայնումը:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքելով օկուպացված Պաղեստինում իրականացված գործողությանը, արտահերթ նիստ է գումարել: Նիստի ընթացքում նա ասել է.«Պետք է հետաքննություն անցկացնել այդ գործողության վերաբերյալ և նոր գործողություններ իրականանալու հավանականության առկայության դեպքում պետք է դիմակայել դրանց»:
Սիոնիստական ռեժիմի 7-րդ հեռուստաալիքը ևս հաղորդել է, որ հակազդելով «Հարադար»-ում իրականացված գործողությանը, Ավիգդոր Լիբերմանը փորձում է մահապատիժ սահմանել հակասիոնիստական գործողությունների հեղինակների համար: