Թուրքիայից դեպի նորանկախ Քուրդիստան ավիաչվերթները կդադարեցվեն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73269-Թուրքիայից_դեպի_նորանկախ_Քուրդիստան_ավիաչվերթները_կդադարեցվեն
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեից հետո Թուրքիան կդադարեցնի դեպի Քուրդիստանի Էրբիլ և Սուլեյմանիե քաղաքներ իրականացվող ավիաչվերթները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2017 09:09 Asia/Tehran
  • Թուրքիայից դեպի նորանկախ Քուրդիստան ավիաչվերթները կդադարեցվեն

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեից հետո Թուրքիան կդադարեցնի դեպի Քուրդիստանի Էրբիլ և Սուլեյմանիե քաղաքներ իրականացվող ավիաչվերթները։

Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի համաձայն՝ այս մասին հայտնի է դարձել Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի հայտարարությունից։

«Իրաքի քաղավիացիայի վարչությունը 2017թ․ սեպտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 18։00-ից կդադարեցնի դեպի Էրբիլի և Սուլեյմանիեի օդանավակայաններ ու այդ օդանավակայաններից կատարվող չվերթները (բացառությամբ Իրաքի ավիաընկերությունների կողմից իրականացվող ներքին չվերթների)։

Նման պայմաններում «Türk Havayolları», «AtlasGlobal»  և «Pegasus» ընկերությունների կողմից մեր երկրից դեպի Էրբիլ և Սուլեյմանիե և հակառակ ուղղությամբ կատարվող երկկողմ չվերթները նշված ժամկետից հետո այլևս չեն կարող իրականացվել»,- ասված է հայտարարությունում։ 

Հյուպատոսարանը տեղեկացրել է նաև, որ իրենք աշխատանքներ են տանում՝ մինչև սեպտեմբերի 29-ը կատարվելիք չվերթների ծավալները մեծացնելու ուղղությամբ։ 

Ermenihaber.am