Թուրքիան դադարեցնում է Իրաքյան Քրդստանի հետ թռիչքները. Բինալի Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան սեպտեմբերի 29-ից դադարեցնում է քռիչքները Իրաքյան Քրդստանի հետ անկախության հանրաքվեի պատճառով:
Այս մասին հաղորդում է թուրքական «Միլիեթ» թերթի կայքը: «Սեպտեմբերի 29-ից սկսած անորոշ ժամանակով դադարեցվում է Իրաքյան Քրդստանի Էրբիլ և Սուլեյմանիե օդանավակայանների հետ օդային հաղորդակցությունները: Եթե այնտեղ մեր քաղաքացները դեռևս մնացած լինեն, ապա նրանց հետևից հատուկ ինքնաթիռներ կուղարկվեն»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Սեպտեմների 26-ին Իրաքի կառավարությունը քրդական շրջանի ղեկավարության տրամադրել էր երեք օր` բոլոր սահմանային կետերը և օդանավակայանները Բաղդադի տնօրինմանը տրամադրելու համար: Պատճառը Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեն է: Ինչպես հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին, որոշում է կայցվել « երեք օրից արգելել միջազգային թռիչքներ Իրաքյան Քրդստան և Իրաքյան Քրդսատանից, եթե օդանավակայանների ղեկավարումը չփոխանցվի դաշնային կառավարությանը»: Սեպտեմբերի 27-ին Իրաքյան Քրդստանի կառավարության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Մավլյութ Բաումուրդը հայտարարել է, որ Էրբիլը մերժում է Բաղդադի ներկայացրած օդային տիրույթի վերահսկողությունը տրամադրելու վերջնագիրը: Դրան ի պատասխան` Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը օտարերկրյա ընկերություններին հայտնել է «սեպտեմբերի 29-ից Էրբիլ և Սուլեյմանիե օդանավակայաններ քաղաքացիական բոլոր թռիչքների դադարեցման մասին»: Հիշեցնենք, որՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունները սեպտեմբերի 25-ին Իրաքից անկախանալու հանրաքվե են անցկացրել: Հանրաքվեի ընթացքում անկախությանն «Այո» է ասել քվեարկությանը մասնակցածների 92.73 տոկոսը: «Ոչ» է քվեարկել ընտրողների 7.2 տոկոսը:
Ankakh.com