Իրաքի Քուրդիստանը դեռ շատ թանկ կվճարի անջատման հանրաքվեի համար. Էրդողան
Հոկտեմբեր 01, 2017 06:52 Asia/Tehran
Իրաքի Քուրդիստանը դեռ շատ թանկ կվճարի անջատման հանրաքվեի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հյուսիսային Իրաքի տեղական իշխանությունները քայլեր են ձեռնարկել՝ չմտածելով մեր երկրի մասին, որը նրանց տևական ժամանակ սատարում էր։ Նրանք դեռ կվճարեն դրա համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հիշեցրել է թուրքմենների եւ արաբների իրավունքների մասին, իսկ անկախության հանրաքվեն հաշվի չի առել այդ ազգային փոքրամասնությունների շահերը։
tert.am
Պիտակ