Իրաքի Քուրդիստանը դեռ շատ թանկ կվճարի անջատման հանրաքվեի համար. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73499-Իրաքի_Քուրդիստանը_դեռ_շատ_թանկ_կվճարի_անջատման_հանրաքվեի_համար._Էրդողան
Իրաքի Քուրդիստանը դեռ շատ թանկ կվճարի անջատման հանրաքվեի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 06:52 Asia/Tehran
  • Իրաքի Քուրդիստանը դեռ շատ թանկ կվճարի անջատման հանրաքվեի համար. Էրդողան

Իրաքի Քուրդիստանը դեռ շատ թանկ կվճարի անջատման հանրաքվեի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

«Հյուսիսային Իրաքի տեղական իշխանությունները քայլեր են ձեռնարկել՝ չմտածելով մեր երկրի մասին, որը նրանց տևական ժամանակ սատարում էր։ Նրանք դեռ կվճարեն դրա համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հիշեցրել է թուրքմենների եւ արաբների իրավունքների մասին, իսկ անկախության հանրաքվեն հաշվի չի առել այդ ազգային փոքրամասնությունների շահերը։ 

tert.am