Թուրքիայի վարչապետը զգուշացրել է Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավարին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73569-Թուրքիայի_վարչապետը_զգուշացրել_է_Իրաքի_Քուրդիստանի_տարածքի_ղեկավարին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն զգուշացրել է, որ Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավար Մասուդ Բարզանին պատասխանատու է տարածաշրջանի հետագա իրադարձությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 14:54 Asia/Tehran
  • Թուրքիայի վարչապետը զգուշացրել է Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավարին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն զգուշացրել է, որ Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավար Մասուդ Բարզանին պատասխանատու է տարածաշրջանի հետագա իրադարձությունների համար:

«Անատոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը «մեծ սխալ» է համարել Իրաքի Քուրդիստանի տարածքի անջատման հանրաքվեն, ասելով. «Այս հանրաքվեն կվնասի տարածաշրջանի անվտանգությանը»:

Թուրքիայի վարչապետը հավելել է.«Իրաքի Քուրդիստանի տարածքի անջատման հանրաքվեն կվնասի այդ երկրի ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և Թուրքիայի շահերին, հետևաբար Անկարան չի կարող լռել նման հարցի նկատմամբ»:

Նշենք, որ չնայած միջազգային, տարածաշրջանային և Բաղդադի կենտրոնական կառավարության անհամաձայնություններին և Իրաքի սահմանադրության բացահայտ խախտմանը, սեպտեբմերի 25-ին տեղի ունեցավ  Իրաքի Քուրդիստանի տարածքի անջատման հանրաքվեն: