Երուսաղեմի ինթիֆադայի երկրորդ տարելիցը. Դիմադրությունը Պաղեստինի ազատագրման լավագույն տարբերակն է
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Դիմադրությունը Պաղեստինի ազատագրման և պաղեստինցիների իրավունքների վերականգման լավագույն տարբերակն է:
Հաղորդագրություն տարածելով ՀԱՄԱՍ-ը հավաստիացրել է, որ Երուսաղեմի ինթիֆադան նոր օրենքներ է մշակել Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի համար և ենթահող է ստեղծել պաղեստինցի երիտասարդ պայքարողների գործողությունների համար:
Պաղեստինի իսլամական սրբությունների, հատկապես Ալ-Աղսա մզկիթի դեմ իսրայելցի ավանաբնակների ու բանակայինների ոտնձգությունների և Ալ-Աղսա մզկիթի համար տարածքային ու ժամանակային բաժանումներ սահմանելու նրանց ձեռնարկած քայլերի դեմ ձևավորվել է պաղեստինցիների ինթիֆադայի երրորդ փուլը:
ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության մեջ ասված է, որ Սիոնիստական ռեժիմը ձգտում է հրեականացնել Երուսաղեմը և Ալ-Աղսա մզկիթի համար տարածքային ու ժամանակյին բաժանումներ սահմանել: Հետևաբար բոլորը պետք է զգոն լինեն և թշնամու նենգ դավադրություններից պաշտպանեն այդ սրբությունները: