Թուրքիայի նախարարությունների 142 աշխատակցի բերման ենթարկելու որոշում է կայացվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73737-Թուրքիայի_նախարարությունների_142_աշխատակցի_բերման_ենթարկելու_որոշում_է_կայացվել
Թուրքիայում ահաբեկչական հանդիսացող գյուլենական համայնքի դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում երկրի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարությունների նախկին և ներկա 142 աշխատակցի նկատմամբբերման ենթարկելու որոշում է կայացվել :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2017 15:48 Asia/Tehran
  • Թուրքիայի նախարարությունների 142 աշխատակցի բերման ենթարկելու որոշում է կայացվել

Թուրքիայում ահաբեկչական հանդիսացող գյուլենական համայնքի դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում երկրի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարությունների նախկին և ներկա 142 աշխատակցի նկատմամբբերման ենթարկելու որոշում է կայացվել :

 

Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցի՝ կրթության նախարարությունից բերման են ենթարկվելու 121 հոգի, որոնցից 5-ը այժմ աշխատում են նախարարությունում:

Իսկ սպորտի և երիտասարդության նախարարությունից բերման են ենթարկվելու  նախկին 21 աշխատակիցներ, որոնք ավելի վաղ  հեռացվել էին իրենց զբաղեցրած պաշտոններից:

Նրանք մեղադրվում են Թուրքիայում արգելված «Bylock» բջջային հավելվածից օգտվելու մեջ:

Հիշեցնենք, որ «Bylock» հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենական շարժումն ահաբեկչական են համարում, իսկ հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիայում 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

ermenihaber.am