Թուրքիան մտադիր է կառուցել սեփական տիեզերական կայանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73761-Թուրքիան_մտադիր_է_կառուցել_սեփական_տիեզերական_կայանը
Թուրքիան երկրի անվտանգության ապահովման համար նախատեսում է տիեզերական կայան կառուցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2017 05:53 Asia/Tehran
  • Թուրքիան մտադիր է կառուցել սեփական տիեզերական կայանը

Թուրքիան երկրի անվտանգության ապահովման համար նախատեսում է տիեզերական կայան կառուցել:

Այս մասին Էրզրումում ուղղաթիռների համար դետալների եւ պահեստամասերի արտադրության գործարանի բացման արարողության ժամանակ հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տիեզերական կայանի կառուցման մասին որոշումը կայացվել է տիեզերական եւ ավիացիայի տեխնոլոգիաներով, ինչպես նաեւ բնական պաշարների օգտագործմամբ հանրապետությունում անվտանգությունն ապահովելու համար, - ասել է նա:

Համապատասխան օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան:

News.am