Թուրքիան մտադիր է կառուցել սեփական տիեզերական կայանը
Հոկտեմբեր 04, 2017 05:53 Asia/Tehran
Թուրքիան երկրի անվտանգության ապահովման համար նախատեսում է տիեզերական կայան կառուցել:
Այս մասին Էրզրումում ուղղաթիռների համար դետալների եւ պահեստամասերի արտադրության գործարանի բացման արարողության ժամանակ հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տիեզերական կայանի կառուցման մասին որոշումը կայացվել է տիեզերական եւ ավիացիայի տեխնոլոգիաներով, ինչպես նաեւ բնական պաշարների օգտագործմամբ հանրապետությունում անվտանգությունն ապահովելու համար, - ասել է նա:
Համապատասխան օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան:
News.am
Պիտակ