Թուրքիայում ազատ են արձակել կալանավորված քուրդ պատգամավորներից 6-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73767-Թուրքիայում_ազատ_են_արձակել_կալանավորված_քուրդ_պատգամավորներից_6_ին
Ստամբուլում ազատ են արձակել 10 ամիս շարունակ կալանքի տակ մնացած քուրդ պատգամավորներից 6-ին, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության մի շարք անդամներ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2017 07:11 Asia/Tehran
  • Թուրքիայում ազատ են արձակել կալանավորված քուրդ պատգամավորներից 6-ին

Ստամբուլում ազատ են արձակել 10 ամիս շարունակ կալանքի տակ մնացած քուրդ պատգամավորներից 6-ին, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության մի շարք անդամներ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ Ստամբուլի գրասենյակի նախկին համանախագահ Դողան Էրբաշն իր պաշտպանական ճառն ասել է քրդերենով և սպառնացել, որ մի օր իրենք են դատապարտելու պետությանը, այլ ոչ թե պետությունն իրենց:Էրբաշը թեև հերքել է իր կապը ՔԱԿ զինյալների հետ, սակայն կոչ է արել իշխանություններին թուրք-քրդական բախումներին վերջ տալու համար ոչ թե իրենց բերել դատարան, այլ գնալ Իմրալը կղզի՝ ՔԱԿ հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցելու:«Լուծումն այնտեղ է», - ասել է քուրդ Էրբաշը:Նշենք, որ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահներ Ֆիգեն Յուքսեքդաղն ու Սելահաթթին Դեմիրթաշը կալանավորված են Թուրքիայի Էդիրնե և Քոջաելի քաղաքների բանտերում:

tert.am