Թուրքիան Իրաքին Սահմանային նոր անցակետ կառուցելու առաջարկ է ներկայացրել
Թուրքիայի վաչապետն Իրաքի կառավարությանը կոչ է արել երկու երկրների միջև սահմանային նոր անցակետի կառուցման հարցում համագործակցել Անկարայի հետ:
Ռոյտերս լրատվական գոործակալության հաղորդմամբ, ուրբաթ օրը Բին Ալի Յըլդրմը առաջարկել է Իրաքի կառավարության գործակցությամբ սահմանային նոր անցակետ կառուցել ներկայումս գործող անցակետի արևմտյան Խաբուր շրջանում, քանի որ Քուրդստանի անջատման հանրաքվեի անցկացումից հետ գործող անցակետը փակվել է:
Բին Ալի Յըլդրմն Իրաքի կառավարությանը կոչ է արել աջակցել այդ առաջարկի իրականացմանը, հավելելով. «Թուրքիան ողջունում է սահմանային անցակետի կառուցման հարցով Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Էբադիի հետ անցկացվելիք բանակցությունը»:
Սեպտեմբերի 25-ին, Քուրդիստանի անջատման հանրաքվեի անցկացումից հետո, Թուրքիան փակել է Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի հետ օդային ու ցամաքային ճանապարհները: