Թուրքիան Իրաքին Սահմանային նոր անցակետ կառուցելու առաջարկ է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74005-Թուրքիան_Իրաքին_Սահմանային_նոր_անցակետ_կառուցելու_առաջարկ_է_ներկայացրել
Թուրքիայի վաչապետն Իրաքի կառավարությանը կոչ է արել երկու երկրների միջև սահմանային նոր անցակետի կառուցման հարցում համագործակցել Անկարայի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2017 14:17 Asia/Tehran
  • Թուրքիան Իրաքին Սահմանային նոր անցակետ կառուցելու առաջարկ է ներկայացրել

Թուրքիայի վաչապետն Իրաքի կառավարությանը կոչ է արել երկու երկրների միջև սահմանային նոր անցակետի կառուցման հարցում համագործակցել Անկարայի հետ:

Ռոյտերս լրատվական գոործակալության հաղորդմամբ, ուրբաթ օրը Բին Ալի Յըլդրմը առաջարկել է Իրաքի կառավարության գործակցությամբ սահմանային նոր անցակետ կառուցել ներկայումս գործող անցակետի արևմտյան Խաբուր շրջանում, քանի որ Քուրդստանի անջատման հանրաքվեի անցկացումից հետ գործող անցակետը փակվել է:

Բին Ալի Յըլդրմն Իրաքի կառավարությանը կոչ է արել աջակցել այդ առաջարկի իրականացմանը, հավելելով. «Թուրքիան ողջունում է սահմանային անցակետի կառուցման հարցով Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Էբադիի հետ անցկացվելիք բանակցությունը»:

Սեպտեմբերի 25-ին, Քուրդիստանի անջատման հանրաքվեի անցկացումից հետո, Թուրքիան փակել է Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի հետ օդային ու ցամաքային ճանապարհները: