Ցույցեր Նեթանյահուի դեմ
Օկուպացված Պաղեստինի բնակիչները Թել Ավիվում ցույցեր են իրականացրել ՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետի կոռուպցիայի գործի դանդաղ ընթացքի դեմ:
Հղում անելով Պաղեստինի «Մաա» գործակալությունը, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ շաբաթ երեկոյան բողոքարար իսրայելցիները Թել Ավիվում հավաքվել են Իսրայելի կառավարության դատական հարցերի խորհրդական ՝ Ավիխայ Մանդելբիթի տան դիմաց:
Ցուցարարները պահանջել են անհապաղ հետաքննել Բենիամին Նեթանյահուի կոռուպցիայի գործը:
Թել Ավիվում և բռնագրավյալ այլ տարածքներում շարունակվում են Նեթանյահուի պաշտոնանկման համար ցույցերը:
2017 թվականի հունվարի երկուսից ի վեր, սկսվել է Նեթանյահուի հարցաքննությունը ՝ գերմանական մի ընկերությունից միլիոնավոր դոլարներ , իսկ ֆրանսացի հանցագործ ՝ Առնոդ Միմրանից մեկ միլիոն դոլար կաշառք ստանալու մեղադրանքով: