Բահրեյնի ԱԳ նախարար. ՀԳՀԾ-ն ոչնչացվում է
ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի կառավարության հավանական քայլերին զուգահեռ Բահրեյնի ԱԳ նախարարը հայտարարել է. «5+1 խմբի հետ Իրանի միջուկային համաձայնությունը չեղարկման սեմին է»:
Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ Բեն Ահմեդ Բեն Մոհամմեդ Ալե Խալիֆան արձագանքելով Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի հայտարարություններին, իր թուիթերյան էջում գրել է. «Միջուկային համաձայնության ժամանակաշրջանը հասել է ավարտին և այդ պատճառով ամերիկացիները դրանից հրաժարվելու ուղիներ են որոնում»:
Բահրեյնի ԱԳ նախարարն հայտարարել է, որ Իրանը սպառնալիք ներկայացնում,իսկ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը պաշտպանում է Իրանին:
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը կիրակի օրն ունեցած ելույթի ժամանակ նշել է,որ Արաբիան Եմենում ճգնաժամի պատճառն է: «Սաուդցիներն արգելում են Եմենում ու Բահրեյնում երկխոսությունների կայացումը». ասել է նա:
Իրանի դեմ Պարսից ծոցի ափամերձ արաբական երկրների անհիմն ու կրկնված մեղսդրանքները հնչում են այն պայմաններում, երբ այդ երկրների արտաքին քաղաքականության հէտևանքով, Եմենում տարածվել են պատերազմական ոճրագործությունները, իսկ տարածաշրջանում՝ թաքֆիրական ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը: