Սիոնիստական ռեժիմը կրկին հրետակոծել է Գազայի գոտին
Պաղեստինի ժողովրդի դեմ ոճրագործությունները շարունակելով, Սիոնիստական ռեժիմի բանակը կրկին հրետակոծել է Գազայի գոտին:
Գազայի գոտու կենտրոնում գտնվող Աբուսաֆիյեի շրջանում Իսրայելի բանակի կողմից հրետակոծվել է Պաղեստինի դիմադրության ուժերի կենտրոններից մեկը:
Սիոնիստական ռեժիմի բանակը կեղծ հայտարարություն տարածելով, ասել է, թե Գազայի գոտու դեմ իր հրետանու հարձակումը պատասխան քայլ էր Աշքուլ քաղաքի ուղղությամբ արձակված հրթիռի:
Սիոնիստական ռեժիմը սին պատրվակներով, հրթիռակոծում ու հրետակոծում է Գազայի գոտու տարբեր շրջանները: Այդ հարձակումների հետևանքով նահատակվում ու վիրավորվում են մեծ թվով պաղեստինցիներ:
Ի դեպ, կիրակի օրը, Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգությունը հայտարարել է, որ Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալվել են երկու պաղեստինցիներ: