Սիոնիստական ռեժիմը կրկին հրետակոծել է Գազայի գոտին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74233-Սիոնիստական_ռեժիմը_կրկին_հրետակոծել_է_Գազայի_գոտին
Պաղեստինի ժողովրդի դեմ ոճրագործությունները շարունակելով, Սիոնիստական ռեժիմի բանակը կրկին հրետակոծել է Գազայի գոտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2017 07:32 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը կրկին հրետակոծել է Գազայի գոտին

Պաղեստինի ժողովրդի դեմ ոճրագործությունները շարունակելով, Սիոնիստական ռեժիմի բանակը կրկին հրետակոծել է Գազայի գոտին:

Գազայի գոտու կենտրոնում գտնվող Աբուսաֆիյեի շրջանում Իսրայելի բանակի կողմից հրետակոծվել է Պաղեստինի դիմադրության ուժերի կենտրոններից մեկը:

Սիոնիստական ռեժիմի բանակը կեղծ հայտարարություն տարածելով, ասել է, թե Գազայի գոտու դեմ իր հրետանու հարձակումը պատասխան քայլ էր Աշքուլ քաղաքի ուղղությամբ արձակված հրթիռի:

Սիոնիստական ռեժիմը սին պատրվակներով, հրթիռակոծում ու հրետակոծում է Գազայի գոտու տարբեր շրջանները: Այդ հարձակումների հետևանքով նահատակվում ու վիրավորվում են մեծ թվով պաղեստինցիներ:

Ի դեպ, կիրակի օրը, Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգությունը հայտարարել է, որ Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալվել են երկու պաղեստինցիներ: