Իրաքի մասնատումը Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74265-Իրաքի_մասնատումը_Սիոնիստական_ռեժիմի_քաղաքականությունն_է
Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է. «Իրաքի Քուրդիստանում հանրաքվեն Սիոնիստական ռեժիմի նոր սադրանքն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2017 15:06 Asia/Tehran
  • Իրաքի մասնատումը Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունն է

Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է. «Իրաքի Քուրդիստանում հանրաքվեն Սիոնիստական ռեժիմի նոր սադրանքն է»:

Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լառիջանին երկուշաբթի օրը դատական բարձրաստիճան պատասխանատուների նիստում հավելել է. «Իսլամական երկրների մասնատումն իսլամական իշխանությունների թուլացման և մուսուլման ժողովուրդների համար երկարատև բախումների առաջացմանն ուղղված Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունն է և դժբախտաբար Իրաքի Քուրդիստանի տարածքն էլ հետևում է նման քաղաքականությանը»:

«Այս կապակցությամբ ԻԻՀ-ի քաղաքականությունը ցանկացած տեսակի անջատողականությանը դիմակայելն է, հետևապես Իրաքի Քուրդիստանի տարածքի պատասխանատուները մասնատման ուղղությամբ որևէ հաջողություն չեն ունենալու»․ հավելել է Իրանի դատական իշխանության ղեկավարը:

Վերջինս, գոհունակություն հայտնելով տարածաշրջանում դիմադրության ճակատի իրավիճակի կապակցությամբ և այդ ճակատում իրարահաջորդ հաղթանակներից, ասաց. «ԻԼԻՊ ահաբեկչական խումբն ու թաքֆիրական հոսանքը մոտենում են վերջակետին և Սիրիայի ու Իրաքի ժողովրդի ու զինված ուժերի վճռակամությամբ ու նաև ԻԻՀ-ի հովանավորությամբ ահաբեկչական այս հոսանքը վերացվելու է»: