Կարգադրվել է վերականգնել Իրաքից Ջեյհան տանող նավթի խողովակաշարերը
Հոկտեմբեր 10, 2017 14:53 Asia/Tehran
Իրաքի նավթի նախարար Ջաբար Ալ Լաիբին պահանջել է անհապաղ վերականգնել Սալահեդդին և Նինվե նահագներից դեպի Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ արտահանվող նավթի խողովակաշարերը: Այս մասին հայտնում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Իրաքյան աղբյուրներ հաղորդել են, որ Ջաբար Ալ Լաիբին այսօր կարգադրել է նավթի նոր խողովակաշարեր տեղադրել Իրաքի Քուրդստանի նավթը Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ փոխադրող խողովաշարարերի փոխարեն:
Իրաքի նավթի նախարարը մտադիր է Քերքուքի տարածքով Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ արտահանվող նավթի ծավալն օրական հասցնել 400 հազար բարելի:
Այսպիսով նավթի խողովակաշարերը Իրաքի Քուրդստանի տարածքի փոխարեն Սալահեդդին և Նինվե նահանգների տարածքով կարտահանվեն Թուրքիա:
Պիտակ