Իրան-Սիրիա փորձագիտական նիստը կայացել է Դամասկոսում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74659-Իրան_Սիրիա_փորձագիտական_նիստը_կայացել_է_Դամասկոսում
Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպության և Սիրիայի տեղեկատվության նախարարության փորձագիտական խմբերը Դամասկոսում քննարկել են մեդիա հարաբերությունների զարգացման և երկկողմ պոտենցիալներից օգտվելու ճանապարհները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2017 12:41 Asia/Tehran
  • Իրան-Սիրիա փորձագիտական նիստը կայացել է Դամասկոսում

Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպության և Սիրիայի տեղեկատվության նախարարության փորձագիտական խմբերը Դամասկոսում քննարկել են մեդիա հարաբերությունների զարգացման և երկկողմ պոտենցիալներից օգտվելու ճանապարհները:

Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավար Աբդոլալի Ալի Ասգյարին նիստում անդրադարձել է Դիմադրության ճակատում Թեհրանի և Դամասկոսի սերտ համագործակցությանն, ասելով.«Սիրիան պատերազմում շատ է տուժել: Երկիրն ունի վերակառուցման կարիք: Իրանը Սիրիային օգնելու է գտնել զարգացման ու առաջընթացի ուղին»: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության  լուրերի ծառայությումը:

Սիրիայի տեղեկատվության նախարար Ռամեզ Թարջմանը զեկուցել է տարբեր ոլորտներում երկրի հնարավորությունների ու պահանջարկի մասին՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպության փորձերից օգտվելու անհրաժեշտությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հինգշաբթի երեկոյան Դամասկոս է մեկնել է Սիրիայի պետայրերի հետ հանդիպելու նպատակով: