Սիրիայի բանակը և նրա դաշնակիցները ազատագրել են «Ալ-Մայադին» քաղաքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74675-Սիրիայի_բանակը_և_նրա_դաշնակիցները_ազատագրել_են_Ալ_Մայադին_քաղաքը
Սիրիական հեռուստաընկերությունը հաղորդել է,որ Սիրիայի բանակն ու նրա դաշնակիցները շաբաթ օրը ահաբեկիչներից ազատագրել են Սիրիայի Դեյր Էլ-Զոր նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Մայադին քաղաքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2017 14:40 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը և նրա դաշնակիցները ազատագրել են «Ալ-Մայադին» քաղաքը

Սիրիական հեռուստաընկերությունը հաղորդել է,որ Սիրիայի բանակն ու նրա դաշնակիցները շաբաթ օրը ահաբեկիչներից ազատագրել են Սիրիայի Դեյր Էլ-Զոր նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Մայադին քաղաքը:

Ըստ հաղորդման՝ սիրիական ուժերը անցած երկու օրերի  ընթացքում պաշարել  են Ալ-Մայադին  քաղաքը և փակել են այն  ճանապարհները, որտեղից օգնություն էր մատակարարվում ԻԼԻՊ-ին: Այդ խմբավորման ահաբեկիչները Եփրատ գետի միջոցով փախել են քաղաքից:

Սիրիայի մի աղբյուր հայտնել է,որ ներկայումս սիրիական ինժեներական ստորաբաժանումները  վնասազերծում են  ահաբեկիչների կողմից Ալ-Մայադինի  փողոցներում ու  հրապարակներում  տեղադրված  ականները,  պայթուցիկ նյութերն ու  ռումբերը:

Սիրիայի բանակի և Դիմադրության ուժերը 2017 թ. սեպտեբմերի  5-ին ազատագրել են Դեյր Էլ-Զոր քաղաքը: 

Ղազախստանի Աստանա քաղաքում Սիրիայի հարցով բանակցություների չորրորդ փուլում Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ստորագրեցին Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու մասին համաձայնագիր: