Սիրիայի բանակը և նրա դաշնակիցները ազատագրել են «Ալ-Մայադին» քաղաքը
Սիրիական հեռուստաընկերությունը հաղորդել է,որ Սիրիայի բանակն ու նրա դաշնակիցները շաբաթ օրը ահաբեկիչներից ազատագրել են Սիրիայի Դեյր Էլ-Զոր նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Մայադին քաղաքը:
Ըստ հաղորդման՝ սիրիական ուժերը անցած երկու օրերի ընթացքում պաշարել են Ալ-Մայադին քաղաքը և փակել են այն ճանապարհները, որտեղից օգնություն էր մատակարարվում ԻԼԻՊ-ին: Այդ խմբավորման ահաբեկիչները Եփրատ գետի միջոցով փախել են քաղաքից:
Սիրիայի մի աղբյուր հայտնել է,որ ներկայումս սիրիական ինժեներական ստորաբաժանումները վնասազերծում են ահաբեկիչների կողմից Ալ-Մայադինի փողոցներում ու հրապարակներում տեղադրված ականները, պայթուցիկ նյութերն ու ռումբերը:
Սիրիայի բանակի և Դիմադրության ուժերը 2017 թ. սեպտեբմերի 5-ին ազատագրել են Դեյր Էլ-Զոր քաղաքը:
Ղազախստանի Աստանա քաղաքում Սիրիայի հարցով բանակցություների չորրորդ փուլում Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ստորագրեցին Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու մասին համաձայնագիր: