Թուրքիան փակել է իր օդային տարածքը Իրաքյան Քրդստանի համար
Թուրքիայի իշխանությունները որոշել են փակել երկրի օդային տարածքը Իրաքյան Քրդստանից ժամանող բոլոր ինքնաթիռների համար:
Թուրքական ինքնաթիռները ևս շրջանի տարածքով չեն թռնի: Այս մասին հայտնում է թուրքական «Ենի Շաֆաք» թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի հայտարարությանը: Որոշումը կայացվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը կայացել է Անակարայի նախագահական պալատում: Հանդիպմանը ներկա էր նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Սիրիայում և Իրաքի հյուսիսում տիրող իրավիճակը: Օդային տարածքի փակման որոշումից բացի Ազգային անվտանգության խորհուրդն առաջարկել է Բաղդադին թույլ տալ իր հսկողության տակ վերցնել Թուրքիայի և Քրդստանի սահմանին գտնվող Իբրահիմ Խալիլ հսկիչ անցակետը: Խորհուրդը նաև հայտարարել է, որ աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը:
Ankakh.com: