Էրդողանը մերժել է Բարզանիի հետ հանդիպման առաջարկը. լրատվամիջոցներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75022-Էրդողանը_մերժել_է_Բարզանիի_հետ_հանդիպման_առաջարկը._լրատվամիջոցներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման առաջարկը, այս մասին հաղորդում է թուրքական «Սաբահ» պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2017 12:57 Asia/Tehran
  • Էրդողանը մերժել է Բարզանիի հետ հանդիպման առաջարկը. լրատվամիջոցներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման առաջարկը, այս մասին հաղորդում է թուրքական «Սաբահ» պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների:

Նշվում է, որ Բարզանին անձամբ է ցանկացել հանդիպել Էրդողանի հետ ու քննարկել ստեղծված իրավիճակը: Կողմերի միջև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարին:Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան շուտով կսկսի առաջին պատժամիջոցները կիրառել Իրաքյան Քրդստանի դեմ՝ փակելով երկրի հետ օդային և ցամաքային սահմանները: Էրդողանը նաև սպառնացել էր տնտեսական պատժամիջոցներով, որոնք կազդեն հենց Քրդստանի բնակչության վրա: Բացի այդ՝ Էրդողանը սպառնացել էր Իրաքյան Քրդստանին՝ հայտարարելով, որ մի գիշեր կարող են անսպասելի խուժել երկրի տարածք:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:

orer.news/