Իրաքի վարչապետն Անկարայում հանդիպել է Էրդողանի հետ
Հոկտեմբեր 25, 2017 13:26 Asia/Tehran
Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին ժամանել է Թուրքիա, որտեղ հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Կողմերը շուրջ երեսուն րոպե առանձնազրույց են ունեցել, ինչից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմերով: Հաղորդվում է, որ Իրաքի վարչապետի այցի ընթացքում օրակարգային ամենակարևոր հարցը Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեն է և դրա շուրջ ստեղծված իրադրությունը: Էրդողանից բացի Աբադին հանդիպելու է նաև վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Armenpress.am
Պիտակ