Իրաքի վարչապետն Անկարայում հանդիպել է Էրդողանի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75262-Իրաքի_վարչապետն_Անկարայում_հանդիպել_է_Էրդողանի_հետ
Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին ժամանել է Թուրքիա, որտեղ հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2017 13:26 Asia/Tehran
  • Իրաքի վարչապետն Անկարայում հանդիպել է Էրդողանի հետ

Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին ժամանել է Թուրքիա, որտեղ հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Կողմերը շուրջ երեսուն րոպե առանձնազրույց են ունեցել, ինչից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմերով: Հաղորդվում է, որ Իրաքի վարչապետի այցի ընթացքում օրակարգային ամենակարևոր հարցը Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեն է և դրա շուրջ ստեղծված իրադրությունը: Էրդողանից բացի Աբադին հանդիպելու է նաև վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:

Armenpress.am