Թուրքական դատարանը նախկին սպաներին դատապարտել է ցմահ ազատազրկման
Հոկտեմբեր 28, 2017 14:05 Asia/Tehran
Անկարայի դատարանը Թուրքիայի զինված ուժերի 25 նախկին սպայի, դատապարտել է ցմահ բանտարկության:
Անկարայի դատարանը Թուրքիայի զինված ուժերի 25 նախկին սպայի, որոնք ծառայություն են իրականացրել մերձափնյա անվտանգության ստորաբաժանումներում եւ անցած տարվա հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի ժամանակ աջակցել են ապստամբներին, դատապարտել է ցմահ բանտարկության: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը: Ուշագրավ է այն, որ թուրքական դատարանը սույն գործով մեղադրյալի նստարանին հայտնված եւս երեք սպայի հանդեպ արդարացման վճիռ է կայացրել:
Պիտակ