Իրանի առաջնորդը կարևորել է Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի շարունակումը
Լիբանանում Դիմադրության գիտնականների երկրորդ համաշխարհային համագումարի առիթով, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է .«Բոլոր նրանց, ովքեր սիոնիստ ոտնձգիչ ռեժիմի դեմ պայքարի մեծ պատասխանատվություն են զգում, խորհուրդ եմ տալիս շարունակել պայքարը»:
Լիբանանում Դիմադրության գիտնականների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Մահեր Մահմուդին հղած ուղերձում, Այաթոլլահ Խամենեին հավաստել է .«Իսլամական աշխարհի ուսերին դրված է Պաղեստինի չմոռացվող ու ծանր պատասխանատվությունը: Անկասկած իսլամական երկրների պատասխանատուները, քաղաքական, գիտական ու հոգևոր էլիտան, իրենց ուսերին են կրում պատասխանատվության գլխավոր մասը: Սա սրբազան ու բարի ավարտով պայքար է»:
«Աստվածային խոստումն այս պայքարի հստակ հաղթանակն է: Այս համագումարը համարվում է այդ մեծ ու հանրային շարժման մի մասը».-ասել է Նորին Վսեմություն առաջնորդը:
Լիբանանում Դիմադրության գիտնականների երկրորդ համաշխարհային համագումարն անց է կացվում 2017 թվականի նոյեմբերի մեկին ու 2-ին, Բեյրութում ՝ Պաղեստինի առանցքայնությամբ: Համագումարի կարգախոսն է «Բալֆուրի խոստումից մինչև աստվածային խոստումը»:
Շեյխ Մահեր Մահմուդը հայտարարել է.«Լիբանանում Դիմադրության գիտնականների համաշխարհային ասոցիացիայի նիստը կայանում է Բալֆուրի հռչակագրի ընդունման 100-րդ տարելիցին միաժամանակ: Նպատակն է հուշել, որ Պաղեստինի հարցը տարածաշրջանային գլխավոր խնդիրն է»: