ԻԼԻՊ-ի ահաբեկիչները փախել են Իրաքի Ալ-Ղաեմ քաղաքից
Ալ-Անբար նահանգի արևմուտքում գտնվող Ալ-Ղաեմ քաղաքի ուղղությամբ իրաքյան ուժերի առաջխաղացքի արդյունքում, ԻԼԻՊ-ի ահաբեկիչները փախչել են դեպի Սիրիայում գտնվող Բուքեմալ քաղաքի ուղղությամբ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, Հաշդ Ալ-Շաաբի ուժերի տեղեկատվական վարչությունը հաղորդել է, որ Ալ-Ղաեմ սահմանամերձ քաղաքի ազատագրման գործողության 9-րդ օրը, ԻԼԻՊ թաքֆիրական խմբավորման մեծ թվով ահաբեկիչներ փախել են դեպի Սիրիայի Բուքեմալ քաղաքը:
Իրաքի ռազմական կործանիչների տեսադաշտից թաքնվելու համար, ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Ալ-Ղաեմ քաղաքի Գազա թաղամասում հրդեհել են խաղաղ բնակչության բնակարանները:
«Սքայ Նյուզ» գործակալությունը հաղորդել է, որ Սիրիայի հետ սահմանամերձ Ալ-Ղաեմի անցուղին իրաքյան ուժերի վերահսկողության տակ է գտնվում:
Ուրբաթ առավոտյան, Իրաի բանակայինները, Ալ-Հաշդ Ալ-Շաաբի և Իրաքի անվտանգության ուժերը մեծ գործողություն են սկսել Ալ-Ղաեմում գերեվարված շրջաններն ազատագրելու համար: