Ավարտվել է «Թուրքական հոսքի» կառուցումը ռուսական տարածքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75703-Ավարտվել_է_Թուրքական_հոսքի_կառուցումը_ռուսական_տարածքում
«Թուրքական հոսք» ծովային գազատարի առաջին գիծը հասել է Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2017 05:52 Asia/Tehran
  • Ավարտվել է «Թուրքական հոսքի» կառուցումը ռուսական տարածքում

«Թուրքական հոսք» ծովային գազատարի առաջին գիծը հասել է Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտի:

INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կառուցման նախագծի հաղորդագրության մեջ:

Խողովակաշարերի տեղադրման աշխարհում խոշորագույն Pioneering Spirit նավը նշել է այս իրադարձությունը՝ ծովում ռուսական և թուրքական դրոշներով խողովակներ տեղակայելով, ինչը խորհրդանշում է երկու երկրի միջև սահմանի հատման մասին:

Ընդհանուր առմամբ, 448 կմ տարածությամբ խողովակներ են տեղադրվել գազամուղի երկու գծով: Վեց ամսում կառուցվել է ծովային հատվածի 25 տոկոսը: Դա համապատասխանում է կառուցման աշխատանքների նախատեսված գրաֆիկին:

Ակնկալվում է, որ «Թուրքական հոսքով» գազի մատակարարումը կսկսվի 2019-ի դեկտեմբերին:

Tert.am