Էրդողանը այցով Մոսկվա կժամանի նոյեմբերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 13-ին, սպասվում են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NTV հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ Էրդողանը պլանավորում Է Պուտինի հետ քննարկել Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին «Դեմոկրատական միություն» քրդական կուսակցության ներկայացուցիչներին հրավիրելը: Ավելի վաղ Անկարան դժգոհություն Է հայտնել այդ քայլից՝ նշված կուսակցությունը որակելով ահաբեկչական կազմակերպություն, որը տեղ չունի բանակցային հարթակում: Նաեւ պլանավորվում Է քննարկել Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Մոսկվա այցից հետո Էրդողանը նոյեմբերի 14-ին կուղեւորվի Քուվեյթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am