Էրդողանը այցով Մոսկվա կժամանի նոյեմբերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75767-Էրդողանը_այցով_Մոսկվա_կժամանի_նոյեմբերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 13-ին, սպասվում են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2017 16:14 Asia/Tehran
  • Էրդողանը այցով Մոսկվա կժամանի նոյեմբերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 13-ին, սպասվում են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NTV հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ Էրդողանը պլանավորում Է Պուտինի հետ քննարկել Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին «Դեմոկրատական միություն» քրդական կուսակցության ներկայացուցիչներին հրավիրելը: Ավելի վաղ Անկարան դժգոհություն Է հայտնել այդ քայլից՝ նշված կուսակցությունը որակելով ահաբեկչական կազմակերպություն, որը տեղ չունի բանակցային հարթակում: Նաեւ պլանավորվում Է քննարկել Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Մոսկվա այցից հետո Էրդողանը նոյեմբերի 14-ին կուղեւորվի Քուվեյթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am