Սաուդյան կործանիչների հարձակման հետևանքով կործանվել է սաուդցի արքայազնին փոխադրող ուղղաթիռը
Նոյեմբեր 07, 2017 09:03 Asia/Tehran
Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդել են, որ սաուդյան կործանիչները ոչնչացրել են սաուդցի արքայազնին փոխադրող ուղղաթիռը:
Կիրակի օրը, Սաուդյան Արաբիայի հարավում կործանվել է սաուդցի արքայազն Մանսուր Բեն Մողրինն և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնատարների փոխադրող ուղղաթիը: Զոհվել են բոլոր ուղևորները:
Վկայակոչելով իսրայելական «Յեդիոթ Ահարոնոթ» օրաթերթը, լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալությունների ալիք սկսվելով, սաուդցի արքայազն Մանսուր Բեն Մողրինն ու մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնատարներ մտադիր էին փախչել երկրից, սակայն սաուդյան կործանիչները ոչնչացրել են նրանց փոխադրող ուղղաթիռը:
Այդ մասին հաղորդել է սաուդական «Օքազ» օրաթերթը:
Պիտակ