Պայթյուն՝ Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75858-Պայթյուն_Թուրքիայում._կան_զոհեր_և_վիրավորներ
Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգում տեքստիլ ֆաբրիկաներից մեկում տեղի է ունեցել պայթյուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 12:04 Asia/Tehran
  • Պայթյուն՝ Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգում տեքստիլ ֆաբրիկաներից մեկում տեղի է ունեցել պայթյուն:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 8 և զոհվել 3 մարդ:

Պայթյունից հետո փլուզվել է ֆաբրիկայի տանիքը, ինչի հետևանքով աշխատողները մնացել են փլատակների տակ:

Պայթյունի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և փրկարարները:

Բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են: Դեպքի այլ մանրամասների մասին չի հաղորդվում:

1in.am