Թուրքիայում ձերբակալվել է «ԻՊ»-ի ավելի քան 80 անդամ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75969-Թուրքիայում_ձերբակալվել_է_ԻՊ_ի_ավելի_քան_80_անդամ
Ստամբուլում Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները մի շարք ստուգումներ են անցկացրել, որոնց ընթացքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող 80 մարդու: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2017 06:45 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալվել է «ԻՊ»-ի ավելի քան 80 անդամ

Ստամբուլում Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները մի շարք ստուգումներ են անցկացրել, որոնց ընթացքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող 80 մարդու: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

 

Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով` ձերբակալվածներն արտասահմանցիներ են, ովքեր պատրաստվում էին մտնել Իրաքում և Սիրիայում կոնֆլիկտի գոտի:

Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Ստամբուլի տարբեր շրջանների 14 հասցեներում:

Նախօրեին նմանատիպ գործողություն էր իրականացվել Անկարայում, որի ընթացքում ձերբակալվել էին «ԻՊ»-ի ավելի քան 100 անդամներ:

operativ.am/