Ջեբրան Բասիլ»Հարիրիի հարցը չլուծվելու դեպքում, Լիբանանը դիմելու է միջազգային օրենքներին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76165-Ջեբրան_Բասիլ_Հարիրիի_հարցը_չլուծվելու_դեպքում_Լիբանանը_դիմելու_է_միջազգային_օրենքներին
Երեքշաբթի օրը Լիբանանի ԱԳ նախախարը անուղղակիորեն սպառնացել է Արաբիային , որ երկրի վարչապետ Սաադ Հարիրիի խնդիրը չկարգավորվելու դեպքում, Լիբանանը հարկադրաբար դիմելու է միջազգային օրենքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2017 07:40 Asia/Tehran
  • Ջեբրան Բասիլ»Հարիրիի հարցը չլուծվելու դեպքում, Լիբանանը դիմելու է միջազգային օրենքներին»

Երեքշաբթի օրը Լիբանանի ԱԳ նախախարը անուղղակիորեն սպառնացել է Արաբիային , որ երկրի վարչապետ Սաադ Հարիրիի խնդիրը չկարգավորվելու դեպքում, Լիբանանը հարկադրաբար դիմելու է միջազգային օրենքներին:

«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ հրավիրված մամուլի ասուլիսում, Ջեբրան Բասիլն անորոշ է որակել Լիբանանի վարչապետի իրավիճակը և շեշտել է, որ Սաադ Հարիրին պետք է իր երկիր վերադառնա:

Լիբանանի պետայրերը այդ թվում՝ նախագահ Միշել Աունը համոզված են, որ Հարիրին Ռիադում ձերբակալված է:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ նույնպես Հարիրիի Լիբանան վերադարձն էին պահանջել:

Փորձագետների համոզմամբ, Հարիրիի հրաժարականը կատարվել է Արաբիայի ճնշումների ներքո և Լիբանանի Հեզբոլլահին վնասելու նպատակով:

Հեզբոլլահը սիրված է Լիբանանի ժողովրդի տարբեր խավերի մոտ և այդ շրջանակում ՝ երկրի անվտանգությունը պահպանելու նպատակով, Լիբանանում և Սիրիայում պայքարում է  սաուդա-սիոնիստական կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ: