Ջեբրան Բասիլ»Հարիրիի հարցը չլուծվելու դեպքում, Լիբանանը դիմելու է միջազգային օրենքներին»
Երեքշաբթի օրը Լիբանանի ԱԳ նախախարը անուղղակիորեն սպառնացել է Արաբիային , որ երկրի վարչապետ Սաադ Հարիրիի խնդիրը չկարգավորվելու դեպքում, Լիբանանը հարկադրաբար դիմելու է միջազգային օրենքներին:
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ հրավիրված մամուլի ասուլիսում, Ջեբրան Բասիլն անորոշ է որակել Լիբանանի վարչապետի իրավիճակը և շեշտել է, որ Սաադ Հարիրին պետք է իր երկիր վերադառնա:
Լիբանանի պետայրերը այդ թվում՝ նախագահ Միշել Աունը համոզված են, որ Հարիրին Ռիադում ձերբակալված է:
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ նույնպես Հարիրիի Լիբանան վերադարձն էին պահանջել:
Փորձագետների համոզմամբ, Հարիրիի հրաժարականը կատարվել է Արաբիայի ճնշումների ներքո և Լիբանանի Հեզբոլլահին վնասելու նպատակով:
Հեզբոլլահը սիրված է Լիբանանի ժողովրդի տարբեր խավերի մոտ և այդ շրջանակում ՝ երկրի անվտանգությունը պահպանելու նպատակով, Լիբանանում և Սիրիայում պայքարում է սաուդա-սիոնիստական կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ: