Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ին՝ Իսրայելին աջակցելու համար
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը հիմք ընդունելով Իսրայելի սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցի երեխաների իրավունքների ոտնահարման փաստն, ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել այդ ռեժիմին ցուցաբերվող ռազմական օժանդակությունները:
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության ինտերնետային կայքի հաղորդման համաձայն, Իսրայելի ռեժիմի զորայիններն անցած տարի Հորդանան գետի արևմտյան ափի Ալ-Խալիլ քաղաքում կալանավորեցին 16-ամյա Ահմեդին ու վեց օր շարունակ հարցաքննելուց ու կտտանքների ենթարկելուց հետո, առանց որևէ մեղադրանք առաջադրելու, ազատ արձակեցին:
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության ընդգծմամբ, քանի որ Իսրայելի ռազմական բյուջեի 18.5 տոկոսն ապահովվում է ԱՄՆ-ի օժանդակություններով, հետևաբար այդ ռեժիմին ցուցաբերվող ԱՄՆ-ի ռազմական օժանդակությունները հաստատման կնիք են դնում այդ անօրինական քայլերի վրա:
Պաղեստինի երեխաների պաշտպանության միջազգային խումբն ավելի վաղ հայտարարել էր, որ 2012-ից 2015 թվականների ընթացքում կալանավորված 429 երեխաների հետ հարցազրույց է ունեցել, և նրանց երեք չորրորդը հաստատել է, որ Իսրայելի ռեժիմի զորայինների կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել: